Եվրոպայի խորհրդի ԳԽ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ակտիվիստ Իլգար Մամեդովին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը և ազատ արձակել «ՌԵԱԼ» շարժման առաջնորդ, ընդդիմադիր ակտիվիստ Իլգար Մամեդովին:
Մամեդովը ձերբակալվել է 2013 թվականի սկզբին` Իսմայիլի քաղաքում զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Մայիսին Եվրադատարանը որոշում է կայացրել Մամեդովի անօրինական ձերբակալության մասին, ինչին պաշտոնական Բաքուն բողոքարկում է ներկայացրել:
Մայիսին Եվրադատարանը վճռել է նաև, որ Իլգար Մամեդովի ձերբակալությունը չունի իրական հիմքեր, և նրա ձերբակալությունը պատիժ է եղել կառավարությանը քննադատելու և տեղեկություն հրապարակելու համար, որն իշխանությունները ցանկանում էին թաքցնել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: