ԱՄՆ-ն շարունակում է քննարկել Թուրքիայի հետ ռազմաբազայի կիրառումը
ԱՄՆ-ն շարունակում է թուրքական կողմի հետ քննարկել Վաշինգտոնի կողմից ռազմաբազայի կիրառումը Թուրքիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին հարվածներ հասցնելու նպատակով: Այս մասին երեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Թուրքիան գտնվում է ԱՄՆ ճնշման տակ, որը համոզում է նրան թույլատրել «Ինջիրլիկ» ռազմաբազայի կիրառումը Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին հարվածներ հասցնելու նպատակով:
Այս մասին գրում է РИА НОВОСТИ-ն: