Սուտը և նրա բացահայտման նշանները

Հոգեբանները հավատացնում են, որ ցանկացած մարդ 1 օրում ավելի քան 50 անգամ սուտ է խոսում:
Գիտնականների ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ որքան մարդը կրթված է, այնքան ավելի շատ է սուտ խոսում: Բարձրագույն կրթությունը մարդկանց տալիս է անհրաժեշտ բառապաշարը և վստահությունը, դրա համար էլ սուտ խոսելը դառնում է ավելի հեշտ և սուտն էլ ավելի իրական է թվում:
Ստի բացահայտման ժամանակ չափազանց կարևոր է դիմացինի հույզերին հետևելը, քանզի շատ հույզեր անկառավարելի են մարդկանց համար և դժվար է դրանք թաքցնելը: Ամերիկացի հոգեբան Պաուլ Էկմանը, որը ակտիվ կերպով ուսումնասիրում էր մարդկային հույզերի տեսակներն ու դրսևորումները, պնդում է, որ մկանները, որոնք կառավարում են դեմքը, գիտակցությունը չի կարողանում կառավարել, այսինքն' կեղծ ժպիտը քիչ թե շատ հնարավոր է տարանջատել անկեղծ ժպիտից:
Հույզերը կարող են հանդես գալ նաև ուշացումով' խոսակցությունից անմիջապես հետո: Չափից շատ հույզեր ցուցաբերելը դա նույնպես վկայում է ստախոսության մասին, օրինակ` զարմանքը, որը տևում է 6 վայրկյանից ավել, դա արդեն կեղծ հույզ է: Եթե ձեզ հետ սկսում են հանկարծ խոսել շատ հարգալից կամ ընդհակառակը' գոռալով, դա նույնպես սուտը թաքցնելու փորձեր կարող է հանդես գալ:
Աչքերի շարժումները
Ճիշտ է ասված, որ աչքերը հոգու հայելին են: Դրա գիտական բացատրությունն այն է, որ աչքերն իրականում շատ ակտիվ մասնակցում են մտածողության գործընթացներին: Նրանք անընդհատ գտնվում են շարժման մեջ և ընդունում են դիրք' կախված այն բանից, թե ուղեղի որ շրջանն է տվյալ պահին ակտիվ: Իմանալով այդ ամենը' կարելի է մշտապես տեղեկություն ունենալ այն մասին, թե ինչով է զբաղված այդ պահին ուղեղը:
Եթե զրուցակցի աչքերը նայում են.
Աջ վերև- երևակայական հիշողության ակտիվացում
Ձախ վերև- նկարի կոնստրուկտավորում
Ձախ- հորինում է ձայն
Աջ- փորձում է հիշել, այն ինչ լսել է
Ներքև և ձախ-ստուգում է զգացողությունները և հույզերը
Ներքև աջ- վերլուծում է իրավիճակը
Ուղիղ- տեղեկատվության ընկալում
Հարկավոր է հիշել, որ ձախլիկների դեպքում ձախ և աջ կողմերը հակառակ ձևով շրջվում են:
Կա այնպիսի համատարած ընդունված կարծիք, որ երբ մարդիկ խոսելիս թաքցնում են աչքերը և ուղիղ չեն նայում աչքերի մեջ, ապա դա նշան է, որ ստում են, սակայն դա շատ թյուր կարծիք է, քանի որ աչքերին ուղիղ չնայելը կարող է լինել տվյալ անձի անինքնավստահության նշան, օրինակ` Շերլոկ Հոլմսը նույնիսկ մի անգամ կասկածեց մի աղջկա ստախոսության մեջ' նրա ժեստն ընդունելով որպես ճշմարտությունը թաքցնելու փորձ, սակայն ավելի ուշ պարզվեց, որ աղջիկն ուղղակի ամաչում էր իր մեծ քթից: Դրա համար ստի բացահայտումը նաև անհատական մոտեցում է պահանջում: Ուստի, յուրաքանչյուր վերլուծություն հարկավոր է կատարել այն մարդկանց հետ, ում լավ ճանաչում ես: Մարդկանց հետ շփվելիս' հենց առաջին հանդիպումից էլ հարկավոր է հիշել նրանց որոշ յուրահատկություններ, տիպիկ ժեստեր ու շարժումներ:
Քրիստինե Մարտիրոսյան