Ադրբեջանը պլանավորում է Ռուսաստանից գնել ժամանակակից զենքեր
Ադրբեջանը պլանավորում է Ռուսաստանից գնել ժամանակակից սպառազինություն: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ երեկ Բաքվում Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2015 թ. համագործակցության մասին պլան է ստորագրվել:
Նշվում է, որ ըստ այդ պլանի 2015 թ ադրբեջանցի զինծառայողները որակավորման բարձրացման համար ուղարկվելու են ռուսական ռազմական դպրոցներ, իսկ Ռուսաստանի ԶՈւ-ի ներկայացուցիչները՝ Ադրբեջանի համապատասխան ուսումնական հաստատություններ: