Թուրքիայում ձերբակալվել է 250 քուրդ զինյալ
Թուրքիայի հարավում գտնվող Սուրուչ քաղաքում ձերբակալվել են Սիրիայի Քրդական բանվորական կուսակցություն ահաբեկչական խմբավորման 270 զինյալ: Այս մասին հայտնում է Kanal7 հեռուսատաալիքը:
Փոխանցվում է, որ նրանք Թուրքիայի տարածք են մտել Քոբանի քաղաքից ժամանած խաղաղ բնակիչների հետ:
Նշվում է, որ ավելի վաղ բոլոր զինյալները հատուկ ռազմական զորավարժանքներ են անցել Սիրիայում գտնվող «ՔԲԿ»-ի մասնաճյուղում: