«ԻՊ»-ի զինյալները ներթափանցել են Թուրքիա
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի Քոբանի քաղաքից ներթափանցել են Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական "Milliyet" թերթը:
Փոխանցվում է, որ «ԻՊ»-ի երկու զինյալի նկատել էին թուրք-սիրիական ականապատ տարածքում:
Նշվում է, որ սա առաջին անգամն է, երբ «ԻՊ»-ի զինյալները բացեիբաց ներխուժում են Թուրքիայի տարածք: