Ադրբեջանը և Թուրքիան երկաթուղային ճանապարհի շինարարության մասին պայմանագիր են ստորագրել
Ադրբեջանը և Թուրքիան երկաթուղային ճանապարհի շինարարության մասին պայմանագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահովին:
Փոխանցվում է, որ Ադրբեջանը և Թուրքիան Նախիջևան-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության մասին պայմանագիր են ստորագրել:
Նշվում է, որ աշխատանքներին մասնակցում են նաև տեղի մասնագետները: