Այսօր հայ արձակագիր, բանաստեղծ Էդուարդ Բոյաջյանի ծննդյան օրն է
Էդուարդ Բոյաջյան (1915 - Հոկտեմբերի 13, 1966) հայ արձակագիր, բանաստեղծ, հրապարակագիր, քննադատ, խմբագիր և ուսուցիչ։ Էդուարդ Բոյաջյանը այն հեղինակներից է, որոնց երկերում յուրաքանչյուր էջ, յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր տող շնչում է հայրենի հողի սիրով, նվիրվածությամբ և անպարագիծ կարոտով։
Բոյաջյանի ողջ գրականությունը՝ բանաստեղծություններ, պատմվածքներ, քննադատական, հրապարակախոսական էջեր և այլն, իր խորքում սևեռումն է հայրենիքից տեղահան եղած տարագիր հայի տառապանքների, հույզերի ու տվայտանքների, հույսերի ու հուսախաբությունների, առտնին հոգսերի և բարձր գաղափարների ու մանավանդ նրա հայրենաբաղձության մասին մի ամբողջական պատմության։ Էդուարդ Բոյաջյանը այն հեղինակներից է, որոնց երկերում յուրաքանչյուր էջ, յուրաքանչյուր միտք, յուրաքանչյուր տող շնչում է հայրենի հողի սիրով, նվիրվածությամբ և անպարագիծ կարոտով։
Էդուարդ Բոյաջյանը ծնվել է 1915 թվականին Օսմանյան կայսրության Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայաբնակ Խդրբեկ գյուղում։1915 թվականի Մուսալեռյան ապստամբության օրերին Բոյաջյանն երեք ամսական երեխա էր։ Ծնողների ու հայրենակիցների հետ գաղթել է Պորտ Սաիդ, Եգիպտոս։ 1918 թ-ին վերադարձել է ծննդավայր։ Ուսման առաջին շրջանն անցկացրել է նախ Խդրբեկ, այնուհետև Յողունօլուկ գյուղերի վարժարաններում։ 1930 թ-ին ընդունվել է Բեյրութի Հայկական ճեմարան, որն էլ հաջողությամբ ավարտել է 1935 թ-ին: