Թուրքիան մարզումներ կիրականացնի Սիրիայում Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ կռվող ոչ ծայրահեղական հայացքներով զինյալներին
Թուրքիան մարզումներ կիրականացնի Սիրիայում Բաշար ալ Ասադի ռեժիմի դեմ կռվող չափավոր, ոչ ծայրահեղական հայացքներով զինյալներին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մարի Հարֆը:
Մարի Հարֆը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն համաձայն է թուրքերի կողմից սիրիական ընդդիմությանը տրամադրվելիք նման օգնությանը: Այդ հարցերը քննարկելու համար Պենտագոնի պլանավորման խումբը հաջորդ շաբաթ կմեկնի Անկարա:
ԱՄՆ-ն նախազգուշացրել է Թուրքիային և Սիրիայի տարածքում իսլամիստ ծայրահեղականներին օդային հարվածներ հասցնող կոալիցիայի ներկայացուցիչներին «Իսլամական պետության» կողմից հրթիռակոծության ենթարկվելու վտանգի մասին: