Երկրաշարժ` Կասպից ծովում
Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի սեյսմոլոգիական կենտրոնին:
Փոխանցվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 06:55-ին՝ Կասպից ծովի ավազանում, Նարդարան բնակավայրից 117 կմ դեպի հարավ-արևելք:
Նշվում է, որ այն եղել է 3.1 մագնիտուդ ուժգնությամբ և գտնվել է 48 կմ խորության վրա: