Նյու Յորքում բացվել է ռուսական փաստագրական ֆիլմերի փառատոն
Նյու Յորքում բացվել է ռուսական փաստագրական ֆիլմերի փառատոնը: Այս մասին հաղորդում է Itar-tass-ը:
Փառատոնն արդեն 7-րդ անգամն է անցկացվում: Այս տարի ցուցադրություններ կլինեն նաև Մանհեթենում, Բրուքլինի հանրային գրադարանում, և Օտրադա մշակութային կենտրոնում: 3-օրյա ցուցադրությունների ընթացքում կներկայացվի ավելի քան 20 ֆիլմ նկարահանված ռուս և ամերիկացի ռեժիսորների կողմից:
Կազմակերպիչները տեղեկացրել են, որ ֆիլմերի ողջ ցանկը դիտելու են անգլերեն թարգմանություններով, իսկ դիտումներից հետո հանդիսատեսին հնարավորություն է ընձեռվելու հարցեր ուղղել հենց ստեղծագործական խմբերին:
Փառատոնն ունի նաև մրցութային երանգ. հոկտեմբերի 12-ին տեղի կունենա մրցանակների և դիպլոմներ հանձնման արարողությունը, որտեղ կլինեն մի քանի մրցանակներ՝ գրան-պրի, հատուկ մրցանակ, «Ռուսաստանի դեմքերը»: