Այսօր ֆրանսիացի արձակագիր Ֆրանսուա Մորիակի ծննդյան օրն է
Ֆրանսուա Մորիակ (ֆր.՝ François Mauriac, 1885 թ., հոկտեմբերի 11, Բորդո - 1970 թ., սեպտեմբերի 1, Փարիզ), ֆրանսիացի արձակագիր, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1933), գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1952):
Ֆրանսուա Մորիակը ծնվել է Բորդոյում, Ֆրանսիա։ 1905 թվականին սովորել է Բորդոյի համալսարանի գրականության ֆակուլտետում։ Այնուհետև տեղափոխվում է Փարիզ՝ ասպիրանտուրայում սովորելու նպատակով։ 1933 թվականի հունիսի 1-ին ընտրվում է ֆրանսիական ակադեմիայի անդամ՝ հաջորդելով Էուջին Բրիոյին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիայի ազատագրումից հետո նա բանավեճ է ունենում Ալբեր Կամյուի հետ։ Կամյուն համոզված էր, որ նոր ազատագրված Ֆրանսիան պետք է վերացներ բոլոր նացիստական համագործակցական տարրերը։
Իսկ Մորիակը զգուշացնում էր, որ նմանատիպ վեճերը պետք է մի կողմ դրվեն ազգային հարաբերությունների կարգավորման նպատակներից ելնելով։ Մորիակը նաև բանավեճ է ունենում Ռոժեր Պեյրեֆիտեյի հետ, ով քննադատում էր Վատիկանին։ Մորիակը նույնիսկ սպառնում էր հրաժարական տալ այն թերթում, որի հետ համագործակցում էր, եթե նրանք չդադարեին Պեյրեֆիտեյի գրքի գովազդները տպել։ Մորիակը մեծապես դեմ էր Ֆրանսիական գործունեությանը Վիետնամում և դատապարտում էր ֆրանսիական բանակի կողմից կիրառված խոշտանգումները Ալգերիայում։ 1952 թվականին Մորիակին շնորհվում է Նոբելյան Մրցանակ գրականության ոլորտում։
1958 թվականին նա արժանանում է Մեծ Խաչ մրցանակին։ Նա հրատարակում է անձնական հուշերի ժողովածուն և Շառլ դե Գոլի կենսագրությունը։ Մորիսի ամբողջական գործերը լույս են տեսնում 12 հատորով 1950-1956 թվականներին։ Մորիակը գրող Կլոդ Մորիակի հայրն է և Աննէ Վիազեվսկիի (ֆրանսիացի դերասանուհի և հեղինակ) պապը։ Ֆրանսուա Մորիակը մահանում է 1970 թվականին սեպտեմբերի 1-ին Փարիզում։