Թուրքիան դեռևս չի պատրաստվում ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում
Թուրքիան դեռևս չի պատրաստվում ցամաքային օպերացիա սկսել Սիրիայում: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Փոխանցվում է, որ պաշտոնական Անկարան հայտարարել է, որ առանց ՆԱՏՕ-ի աջակցության ցամաքային օպերացիա չի սկսի Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:
Բացի այդ, նրանք հայտարարել են, Թուրքիայի և Սիրիայի սահմանի վրա գտնվող Քոբան քաղաքի գրավում ահաբեկիչների կողմից ընդամենը ժամանակի խնդիր է: