ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը կոչ է արել Թուրքիային բացել Սիրիայի հետ սահմանը
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ՝ Ստեֆան դե Միստուրան, հոկտեմբերի 10-ին Ժնևում մամլո ասուլիսի ժամանակ կոչ է արել Թուրքիայի կառավարությանը բացել Սիրիայի հետ սահմանը և թույլ տալ քուրդ կամավորներին մեկնել Քոբան: Այս մասին հայտնում է AFP-ը:
Փոխանցվում է, որ նա Թուրքիայի կառավարությանը խնդրել է, որպեսզի նրանք թույլ տան քրդերին մեկնել Քոբան, որպեսզի նրանք պայքարեն «ԻՊ»-ի զինյալների դեմ, որոնք ցանկանում են գրավել Քոբան քաղաքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ «ԻՊ»-ի զինյալները գրավել են Քոբան քաղաքի 40 %-ը: