Թուրքիան սիրիացիներին պատրաստելու է «ԻՊ»-ի դեմ պայքարի համար
Թուրքիան սիրիացիներին պատրաստելու է «ԻՊ»-ի դեմ պայքարի համար: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Փոխանցվում է, որ Թուրքիան համաձայնվել է աջակցել այն ծրագրին, որով Սիրիայի ընդդիմությանը պետք է նախապատրաստի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար:
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ Պենտագոնի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կմեկնեն Անկարա, որպեսզի քննարկեն այդ «ռազմական ծրագրի ուղիները»: