Էրդողանը զայրացել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, որի ժամանակ արդեն զոհվել է 30 մարդ: Այս մասին գրում է «РИА Новости»-ին:
Քրդական այդ անկարգությունները տեղի են ունենում երկուշաբթի օրվանից: Այդ ամենի պատճառն այն էր, որ Սիրիա ներխուժեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Քրդերն արգելել են Թուրքիային միջամտել իրենց գործողություններին Սիրիայում: