Ադրբեջանում գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը փոխանցվել է Հայաստանին. ԱՊԱ
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն` վկայակոչելով Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհետ կորածների պետկոմիտեին, Հայաստանին է հանձնվել Ադրբեջանում գերեվարված և սպանված Կարեն Պետրոսյանի մարմինը:
Հաղորդվում է, որ մարմնի հանձնումն իրականացվել է հոկտեմբերի 10-ին Կարմիր խաչի միջնորդությամբ՝ Ղազախի շրջանի Բալա Ջաֆարլի գյուղի տարածքում: