Թուրքիայում անկարգությունները շարունակվում են. կան զոհեր
Թուրքիայի հարավ-արևելքում անկարգությունների պատճառով մահացել է 10 մարդ, այդ թվում` երկու ոստիկան: Այս մասին հայտնել է NTV-ին:
Խանութներում վերահսկողություն սահմանելու ժամանակ հարձակվել են տարածաշրջանային ոստիկանության վրա և սկսել կրակել, որի արդյունքում զոհվել է 10 մարդ:
Պատճառը սիրիական հակամարտությանը չմիջամտելու քաղաքականությունն է եղել: Թուրքական իշխանությունները թույլտվություն են ստացել զորքեր ուղարկել Սիրիա, սակայն Թուրքիան առանց ՆԱՏՕ-ի երկրների աջակցության չի շտապում օգտագործել բանակը:
Թուրքիայի քրդերը պահանջում են իշխանությունից պաշտպանել Սիրիայի քրդերին իսլամիստներից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն`հղում տալով NTV-ին: