Ադրբեջանի բանակում զինվոր է մահացել
Այսօր ՝ հոկտեմբերի 9-ին, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1990-ին ծնված Ահմադով Թուրալ Մահերրամ օղլուն, սպանվել է «հայկական գնդակից»։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ իբրև թե դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:35-ին:
Նշվում է, որ մահացած զինծառայողը զորակոչվել է Ադրբեջանի Աղդամի շրջանից:
Հ.Գ. Ադրբեջանը շարունակում է իր զոհերը ներկայացնել, որպես հայկական գնդակից սպանվածներ:Այլ կերպ ասած. Ադրբեջանը սեփական ժողովրդին շարունակում է սնել դատարկ հեքիաթներով: