Թուրքիան ցամաքային գործողություններ չի իրականացնի Սիրիայում. Թուրքիայի ԱԳՆ
Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից ցամաքային գործողություններ սպասելը ոչ իրատեսական է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյուտ Չավուշօղլուն` Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:Այս մասին հայտնում է РИА НОВОСТИ-ն:
Մեվլյուտ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի կարող ինքնուրույն ցամաքային գործողություններ իրականացնել, իսկ օդային հարվածներն «ԻՊ»-ի ուղղությամբ բավական չեն:
«Մեր կառավարությունը դիտարկում է բոլոր հնարավոր միջոցներն ահաբեկչության դեմ պայքարի համար, այդ թվում՝ ցամաքային գործողությունների իրականացումը, ինչը ոչ իրատեսական է»,- , - ասել է Չավուշօղլուն: