Թուրքիայում ուկրաինական Մայդանը չի կրկնվի. Մուստաֆա Ջեմիլև
«Ղրիմի թաթար ժողովրդի առաջնորդ» Մուստաֆա Ջեմիլևը հանդես է եկել հայտարարությամբ, որը կապված է Թուրքիայի արևմտյան շրջաններում կատարվող իրադարձությունների հետ: Նա ասել, որ Ստամբուլում փորձում են իրականացնել ուկրաինական Մայդանը, սակայն դրա դեմ Մեջլիսը կպայքարի:
Ըստ նրա` մոտ ապագայում Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գործընկերների հետ պատրաստվում է քննարկել այս հարցը: Ավելի վաղ Ջեմիլևը, երբ այցելել էր Թուրքիայի իշխանություններին, տեղի էին ունեցել նաև գաղտնի հանդիպումներ,որոնց շրջանակներում նա տեղի կառավարությանը ներկայացրել էր, որ Թուրքիայում պատրաստվում են իրականացնել ուկրաինական Մայդան:Սակայն, նա նաև նշել էր, որոշակի միջոցներ, որոնց շնորհիվ հնարավոր կդառնա խուսափել այդ ամենից և ամուր պահել իշխանական ղեկը:
Այդ ամենի շրջանակներում Թուրքիան պարզապես պետք է որոշակի հստակ հաշվարկներով իրականացնի իր հետագա քայլերը Ռուսաստանի հետ, քանի որ հիմա բազմաթիվ սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի դեմ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմիցս մասնավոր զրույցներ են ունեցել այս կապակցությամբ: