48 զոհ և 145 վիրավոր. Թուրքիայում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Թուրքիայի վարչապեվտ Ահմեդ Դավիթօղլուն երկրի բնակչությանը կոչ է արել հանդարտվել և վերջ դնել բողոքի ակցիաներին: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ ներկայամուս ձերբակալվել է 368 մարդ, զոհվել է 48-ը, իսկ 145-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են անում Անկարային օգնություն ցուցաբերել Սիրիայի Քոբան քաղաքին: