Հասանովը հայտարարել է, որ Հայաստանը տարածաշրջանի համար հիմնական վտանգն է հանդիսանում
Ադրբեջանը և Լիտվան քննարկել են ռազմական համագործակցության հարցեր: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը անդրադառնալով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին հայտարարել է, որ տարածաշրջանի համար հիմնական վտանգը հանդիսանում է Հայաստանը:
Իր հերթին Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասը նշել է, որ միջպետական կապերը հիմնվում են բարեկամական հարաբերությունների վրա