Թուրքիայում իրավիճակը գնալով լարվում է. կան զոհեր
Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիայի իշխանությունները վերջին օրերի արյունալի բախումներից հետո պարետային ժամ են հայտարարել Դիարբեքիրում, այնուամենայնիվ, քաղաքում ցերեկային ժամերին ցույցերը կրկին վերսկսվել են:
Հոկտեմբերի 7-ի գիշերը սկսված անկարգությունները տարածվել է ամբողջ Թուրքիայի տարածքով: Գործողությունների արդյունքում երկրի տարբեր քաղաքներում մահացել է 18 մարդ: Ստամբուլում ծավալվող գործողությունների արդյունքում ձերբակալվել է 98 մարդ, վիրավորվել 30 մարդ, որոնցից 8-ը՝ ոստիկան:
Դիարբեքիրում իրավիճակը հանդարտեցնելու նպատակով փողոց են հանվել անգամ տանկեր: Թուրքիայի որոշ նահանգներում պարետային ժամ է հայտարարվել: Շատ շրջաններում դպրոցների դասերը որոշ ժամանակով դադարեցվել են: Ցուցարարների գործողության հետևանքով քաղաքում հրդեհ է բռնկվել:
Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել: