Թուրքիայում բողոքի ակցիաների ժամանակ զոհերի թիվը հասել է 19-ի
Բողոքի ակցիաների ժամանակ, որոնք անց են կացվել Թուրքիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակումների պատճառով, 19 մարդ է զոհվել, 145-ը հոսպիտալացվել է, 368-ը՝ ձերբակալվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Ցավոք, մենք կորցրեցինք 19 քաղաքացի: 145 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, 368-ը՝ ձերբակալվել» , - ասել է վարչապետը չորեքշաբթի օրը Անկարայում մամլո ասուլիսի ժամանակ:
Գրում է РИА НОВОСТИ-ն: