Քերրին, Էշթոնը և Իրանի ԱԳՆ ղեկավարը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կվարեն
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը բանակցություններ կվարեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վենայում հոկտեմբերի 15-ին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Էշթոնի մամլո քարտուղարին:
Եռակողմ հանդիպումից առաջ կանցկացվեն բանակցություններ Էշթոնի և Զարիֆի միջև:
«Չորեքշաբթի օրը նրանց կմիանա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին» , - նշել է Էշթոնի մամլո քարտուղարը:
Այս մասին գրում է Газета.ru-ն: