Ադրբեջանում անասունները զանգվածաբար սատկում են
Ադրբեջանում անասունները զանգվածաբար սատկում են: Տեղական անասնաբույժների հավաստմամբ՝ այդ ամենի պատճառ է հանդիսանում վարակակիր վիրուսը՝ դերմատիտը: Վիրուսի արդյունքում սատկել է 40 անասուն:
Ինչպես հաղորդում է Тренд-ը՝ այս մասին հայտարարություն է տարածել նաև գյուղատնտեսությանն առընթեր անասնաբուժական ծառայության ղեկավար Իոլչու Հանվելին: «Գնալով ջերմաստիճանը արդեն նվազում է, որն էլ առիթ է հանդիսանում, որպեսզի վիրուսը ավելի դժվարությամբ բուժվի: Այսօր արդեն գրանցվել է 2800 դեպք, երբ հայտնաբերվել են վարակված անասուններ:
2600 կենդանիների վրա արդեն փորձարկվել է դեղամիջոց, որը որոշակի արդյունքներ տվել է: Եվս 200 կենդանիներ պետք է ենթարկվեն բուժման կուրսի»,-ասել է Հանվելին: Նա նշել է, որ հիվանդության դեմ դեռևս շարունակում են պայքարել, քանի որ այն մեծ թափով է տարածվում: