Պարետային ժամ՝ Թուրքիայում
Թուրքիայի իշխանությունները որոշել են պարետային ժամ հաստատել, այն բանից հետո, երբ քրդերի կողմից կազմակերպած անկարգությունների հետևանքով զոհվել էր 14 մարդ: Մի քանի տասնյակ մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Փոխանցվում է, որ պարետային ժամ հայտարարվել է Դիարբեքիր, Մարդին, Սիիրտ, Մուշ, Վան և Բաթմա նահանգներում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարել էինք, որ Ստամբուլում տեղի ունեացած անկարգությունների մասնակիցները այրել են Աթաթուրքի հուշարձանը: