Մոնակոյի արքայադուստրը երկվորյակների է սպասում
Մոնակոյի արքայազն Ալբեր 2-րդը և նրա կինը՝ Շառլենը, սպասում են երկվորյակի:
Նշվում է, որ 36-ամյա արքայադստեր համար այս հղիությունն առաջինն է, մինչդեռ 55-ամյա Ալբերն ունի պաշտոնապես ընդունած արտամուսնական կապից ծնված 2 երեխա տարբեր կանանցից, որոնք չեն կարող հավակնել իշխանության գահին:
Այս մասին հայտնում է Us Weekly-ը՝ հղում անելով իր աղբյուրին: