Թուրքիայում քուրդ ցուցարարների և ոստիկանների միջև բախումների արդյունքում կան զոհեր
Թուրքիայի հարավ-արևելքում քուրդ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է 15-ի: Այս մասին գրում է AFP-ը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ քուրդ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ զոհվել է 4 մարդ, իսկ տասնյակ ցուցարարներ վիրավորվել են:
Անկարգությունները Թուրքիայի հարավ-արևելքում առաջացել են այն բանից հետո, երբ Թուրքիայի խորհրդարանը որոշում է կայացրել, որ երկրի բանակը Սիրիայում պայքարի «ԻՊ»-ի դեմ:Սիրիայի Քոբան քաղաքում ապրում են մեծ թվով քրդեր: