Ադրբեջանցին շուն գողանալու մեղադրանքով դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
Տուլայի դատարանը հանցավոր խմբի անդամներին դատապարտել է 11 և 9 տարվա ազատազրկման՝ շներ գողանալու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ հանցագործությունները տեղի են ունեցել Տուլայում և Կալուգայում: Ըստ տեղեկությունների` հանցավոր խմբին հաջողվել էր առևանգել թանկարժեք տեսակի 30 շուն:
Նշվում է, որ հանցավոր խումբը կազմված է եղել երեք հոգուց, որոնցից մեկը եղել է ադրբեջանցի: Ադրբեջանցուն դատապարտել են 11, իսկ մնացած երկուսին` 9 տարվա ազատազրկման: