Թովուզի բնակիչը պայթել է ականի վրա
Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչ` 59-ամյա Բայրամ Սուլեյմամովը, պայթել է ականի վրա: Այս մասին հաղորդում է Kepez TV-ն:
Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի սահմանամերձ տարածքում: Բնակիչը գնացել էր տուն չվերադարձած խոշոր եղջերավոր անասունին գտնելու նպատակով:
Տուժածը պայթյունի հետևանքով կորցրել է աջ ոտքը: Սուլեյմանովը տեղափոխվել է Թովուզի կենտրոնական հիվանդանոց: