Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ
ԱՄՆ-ն և եվրոպական երկրները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ: Այս մասին հայտնում է Haqqin.az:
Փոխանցվում է, որ Արևմուտքն Ադրբեջանի կառավարությանը ժամանակ է տվել ազատ արձակել քաղբանտարկյալներին և այդ ժամանակն արդեն լրանում է:
«Ադրբեջանի կառավարությանը ժամանակ է տրվել, որպեսզի դադարեցնեն ճնշումները և ազատ արձակեն քաղբանտարկյալներին»,-հայտնել է աղբյուրը: