ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել Թուրքիային
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ծրագիր ունի, եթե իրավիճակը լարվի և Թուրքիային վտանգ սպառնա Սիրիայի տարածքից, ապա իրենք կպաշտպանեն Թուրքիան: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Յըլմազնը նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ին խնդրել է ծրագիր մշակել, եթե իրավիճակը Սիրիայում վատթարանա:
«Եթե Թուրքիայի վրա Սիրիայի կողմից հարձակում գործեն, ապա ՆԱՏՕ-ն կիրագործի Վաշինգտոնյան պայմանագրի 5-րդ կետը»,-հայտարարել է Յըլմազնը: