Թուրքիան չի բացառում մասնակցությունը Սիրիայի ցամաքային գործողություններին
Թուրքիան պատրաստ է միանալ միջազգային կոալիցիային «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ և չի բացառում իր մասնակցությունը ցամաքային գործողություններին: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն CNN հեռուստաընկերության հարցազրույցի ժամանակ:
«Թուրքիան մարդասիրական աջակցություն կցուցաբերի Կոբանիին: ԻՊ-ն կշարունակի հզորանալ և ավելի շատ քանակով քաղաքներ գրավել, եթե չդադարեցվի Ասադի ռեժիմը» , - վարչապետի խոսքն է մեջբերում CNN հաղորդավար Քրիստիան Ամանպուրը:
Այս մասին գրում է РИА НОВОСТИ-ն: