«ԻՊ»-ը կոչ է անում իր կողմնակիցներին պատերազմ սկսել Իրանի դեմ
«Իսլամական պետություն» խմբավորումը կոչ է անում իր կողմնակիցներին պատերազմ սկսել Իրանի դեմ, որպեսզի վերահսկողություն կարողանա սահմանել Թեհրանի միջուկային սեկտորների վրա: Այդ մասին հայտնել է The Sunday Times պարբերականը: Գրում է Novostnik.ru-ն:
Նման դիրքորոշում արտացոլված է այն փաստաթղթում, որը հաջողվել է խլել խմբավորման զինվորական բլոկի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկից:
Այդ փաստաթղթում շատ մանրամասն կերպով նշված է 70 դրույթ, որոնց քայլ առ քայլ հետևելով՝ նկարագրված է Իրանին «իր ամբողջ ուժից» զրկելու դիրքորոշումը:
Պարբերականի փոխանցմամբ՝ փաստաթղթում կոչ է արվել ոչնչացնել իրանցի դիվանագետներին, գործարարներին, ուսուցիչներին և պետական պաշտոնյանեին: