Թուրքիան վերանորոգելով հայկական եկեղեցիները մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի նպաստի այդ շրջաններում տուրիզմի զարգացմանը
Այսօր մամուլի ասուլիսում «Նարեկավանք Տուր» ընկերության ղեկավարներ, թուրքագետներ Աշոտ Սողոմոնյանը և Արմեն Հովհաննիսյանը խոսեցին հայ-թուրքական մշակութային հարաբերությունների հեռանկարների մասին: Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ հայ-թուրքական հուշարձաններ ստեղծվում են այն ժամանակ, երբ կողմերը փորձում են ոչ թե հակադրվել, այլ համագործակցել: Աշոտ Սողոմոնյանն էլ ասաց, որ մենք միայն հասարակական կազմակերպությունների շրջանակներում ենք փորձել համագործակցել և հետևել, որպեսզի վերանորոգելիս եկեղեցիները չաղավաղվեն:
Բանախոս Սողոմոնյանն ասաց, որ Թուրքիան վերանորոգելով հայկական եկեղեցիները մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի նպաստի այդ շրջաններում տուրիզմի զարգացմանը, սակայն անհրաժեշտ է, որ այդ գործին հայկական կողմի ճարտարագետներ և մշակույթային գործիչներ էլ ներգրավեն: Նա կարևորեց Երևան-Վան չվերթի գործարկումը և նախնական տվյալներով նախատեսվում է շաբաթական երկու չվերթ, իսկ տոմսի արժեքը կլինի երկու հարյուր դոլար: