Քարդաշյանը մոռացել է երեխային հյուրանոցում
Մի քանի ԶԼՄ հայտնել են,որ Քիմ Քարդաշյանը մոռացել է դստերը Փարիզի Le Royal Monceau-ում և պատրաստվել է գնալ օդանավակայան:
Թաքնված տեսախցիկը նկարահանել է,թե ինչպես է 33-ամյա Քիմը դուրս գալիս հյուրանոցից և պատրաստվում նստել մեքենան: Բայց ավելի ուշ նա արագ մտնում է հյուրանոց և դուրս գալիս երեխայի հետ:
Քարդաշյանն իր ամուսնու Քեյնի Ուեսթի թվիթերի էջում մեկնաբանել է սա հետևյալ կերպ. «Ես այսօր ռադիոյով լսում եմ,որ իբր ես մոռացել եմ երեխային հյուրանոցում:Ոչ,ես պարզապես մեքենայում ստուգել եմ երեխայի համար անհրաժեշտ տեղը,քանի որ մենք այդ տեղի հետ կապված մի քանի օր առաջ խնդիրներ ունեինք», - գրել է Քարդաշյանը: