Գվեն Ստեֆանին նշել է 45-ամյակը
Հոկտեմբերի 3-ին Գվեն Ստեֆանին նշել է իր 45-ամյակը: Սկզբում երգչուհին Լոս Անջելեսում այցելել է կլինիկա՝ ասեղնաբուժության,նա որդու հետ է եղել,այնուհետև այցելել մորը,այնուհետև ամուսնու՝ Գևին Ռոսսդեյլի հետ ընթրել ռոմանտիկ միջավայրում:
Իր ծննդյան օրը Ստեֆանին կրել է ջինսե տաբատ DSquared2 ֆիրմային խանութից: Նա կարմիր շրթներկով է եղել,իսկ մազերը սովորական բաց թողած: