Մոսկվայում 100 հազարավոր մուսուլմաններ նշել են Կուրբան-բայրամը
Մոսկվայում Կուրբան-բայրամը անց է կացվել շաբաթ օրը տոնական մթնոլորտում և առանց պատահարների, ինչի մասին վկայում են ինչպես Մոսկվայի ոստիկանությունը, այնպես էլ մուսուլմանական կազմակերպությունները:
Իսլամի գլխավոր տոնի կապակցությամբ Մոսկվայում տոնակատարություններին մասնակցել են հարյուր հազարավոր հավատացյալներ:
2014 թ.-ին մուսուլմանական Իդ ալ-Ադհա զոհաբերության տոնը կամ Կուրբան-բայրամը նշվում է հոկտեմբերի 4-6-ը:Այս մասին գրում է РИА НОВОСТИ-ն: