Էրդողանն ԱՄՆ փոխնախագահից պահանջել է ներողություն խնդրել
Թուրքիայի նախագահ Էրդողանն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենից պահանջել է ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու առիթն այն է, որ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիայով օտարերկրյա վարձկաններ են անցել Սիրիա: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ ինքը երբեք նման բան չի ասել:
«Եթե պարզվի, որ նա իսկապես նման բան է ասել, կդադարի ինձ համար գոյություն ունենալ, և ստիպված կլինի ներողություն խնդրել»,-ասել է Էրդողանը:
Այս մասին գրում է Lenta.ru-ն`հղում տալով Associated Press-ին: