Ադրբեջանում վերջին օրերին տեղի ունեցող երկրաշարժերի պատճառները
«Երկու օր չեն եղել հետցնցումներ և էներգիան կուտակվել է»: Այսօր Ադրբեջանի Գաբալայի շրջանում տեղի ունեցած երկրաշարժը սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի արդյունքում եղած հետցնցումն է:
Այս մասին հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը՝ հղում կատարելով ադրբեջանական սեյսմիկ ծառայության ղեկավար Գուրբան Իերտմիշլի խոսքերին: Նա նշել է, որ երկրաշարժից հետո տեղի է ունեցել ավելի քան 80 հետցնցում:
«Արդեն իսկ երկու օր էր, ինչ չէին նկատվում հետցնցումներ և բնականաբար էներգիան հավաքվել է, որի արդյունքում էլ այսօր առավոտյան տեղի է ունեցել ուժգին հետցնցում:
Այս երկրաշարժը չի եղել և չի կարող լինել ուժգին, քան առաջինը: Ամենաուժեղը եղել է հիմնական երկրաշարժը, որի խորությունը էպիկենտրոնում կազմում է 6-7 կմ խորության վրա»,-ասել է նա: