Երկրաշարժ Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում (լրացված)
Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել 5 երկրաշարժ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ազգային սեյսմոլոգիական կենտրոնը երկրաշարժները գրանցվել են Շեքինսկու և Գաբալայի մարզերում:
Փոխանցվում է, որ վերջին երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 09:59 Գաբալայում: Երկրաշարժը եղել է 5 մագնիտուդ ուժգնության
***
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում, որ այսօր տեղական ժամանակով ժամը 08.59-ին Ադրբեջան–Ռուսաստան սահմանային գոտում' Գաբալա քաղաքից 20 կմ արևելք, տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.370 և արևելյան երկայնության 48.150: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Ճամբարակ, Բերդ և Իջևան քաղաքներում: