ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը հետաքրքրված է Ադրբեջանի հետ համագործակության առաջարկությամբ. ՄԱԶԾ ղեկավար
Այցով Ադրբեջանում գտնվող ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրերի (ՄԱԶԾ) ղեկավար Հելեն Քլարկը АДА համալսարանում՝ «2015 թ. հետո զարգացման օրակարգը և կայուն զարգացման նպատակները» թեմայով դասախոսություն է կարդացել: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ իր ելույթի ժամանակ Քլարկը հայտարարել է, որ Ադրբեջանի ապագա հաջողությունները կապված են համաշխարհային տնտեսության և էկոլոգիական համակարգի, աշխարհում խաղաղության ու անվտանգության հետ:
Նշվում է, որ իր ելույթի վերջում Քլարկը հայտարարել է.՝ «ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը հետաքրքրված է Ադրբեջանի հետ համագործակության առաջարկությամբ»: