Էրդողանը դեմ է համացանցի ամենօրյա կիրառմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ է արտահայտվել համացանցի ամենօրյա կիրառմանը: Այդ մասին հայտնել է The Guardian պարբերականը: Գրում է Gazeta.ru-ն:
«Ես օրեցօր ավելի դեմ եմ համացանցի ամենօրյա կիրառմանը», - հայտարարել է Էրդողանը:
Այդ մասին համապատասխան հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել Լրագրողների պաշտպանության հարցերով զբաղվող կոմիտեի և Մամուլի միջազգային ինստիտուտի անդամների հետ ունեցած հանդիպման ընթացքում: