Թուրքիայի խորհրդարանը թույլ է տվել արտերկրում օգատագործել ազգային ԶՈւ-ը
Թուրքիայի խորհրդարանը թույլ է տվել արտերկրում օգատագործել ազգային ԶՈւ-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Կապված Սիրիայիում և Իրաքում իրավիճակի լարման և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպառնալիքի մեծացման հետ Թուրքիայի կառավարությունը դիմել էր խորհրդարան և խնդրել թույլ տալ, որպեսզի Թուրքիայի բանակը հնարավորություն ունենա իրականացնել միջսահմանային օպերացիաներ:
Փոխանցվում է, որ այս որոշմանը 396 պատգամավորից կողմ է քվեարկել 298-ը, իսկ դեմ` 98-ը: