Թուրքիան կպաշտպանի Սիրիայում գտնվող իր քուրդ եղբայրներին. Դավութօղլու
Թուրքիան կանի ամեն բան, որպեսզի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից պաշտպանի Սիրիայի Կոբան բնակելի տարածքը, որտեղ հիմնականում բնակվում են քրդեր: Այս մասին հայտնում է "A Haber" հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Նրա խոսքով` Թուրքիայի օրենսդրության վերջին փոփոխությունները՝ երկրի Զինված ուժերին իրավունք են տալիս մասնակցել ռազմական գործողություններին ուրիշ երկրներում: