Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային: Այս մասին հայտնում է Sia.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը:
Հաջիևը հայտնել է, որ բողոքի նոտան կապված է Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանի Ադրբեջանի «օկուպացված» տարածքներ կատարած այցի և Փարիզում անցկացված զբոսաշրջության միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարում այսպես կոչված «ԼՂՀ»-ի ներկայացված լինելու հետ:
Նշվում է, որ ցուցահանդեսն անցկացվել է սեպտեմբերի 23-26-ը Փարիզում: