Թուրքիայի խորհրդարանը թույլ է տվել օգտագործել ռազմական ուժերը Սիրիայում և Իրաքում
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է ազգային զինված ուժերի կիրառումը Սիրիայի և Իրաքի տարածքում: Գրում է РИА НОВОСТИ-ն:
Սիրիայում իրավիճակի սրման և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սպառնալիքների ուժգնացման հետ կապված՝ Թուրքիայի իշխանությունները դիմել են խորհրդարանին միջսահմանային գործողություններում թուրքական զորքերի օգտագործման խնդրանքով:
Մանդատը ուժի մեջ կլինի մեկ տարի: