Հուսով եմ, որ Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիա կընդունվի. Մատվիենկո
«Հուսով եմ, որ Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիա կընդունվի»: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով ՌԴ-ի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
«Աստրախանում կայացած Կասպյան 4-րդ գագաթնաժողովի արդյունքներն ուղիղ ճանապարհ են բացում 2015 թվականին Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիա ստորագրելու համար»,-հայտարարել է Վալենտինա Մատվիենկոն:
Բացի այդ, նա հայտնել է, որ Աստրախանում կայացած Կասպյան գագաթնաժողովում ստորագրվել է 5 փաստաթուղթ: